-
04.10.2019|
02:08
Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղարկային տուր եթե ոչ ավելին, իր առնվազն մեկ գերհանդիպումն ունի։ Այդպիսիք իրենց մարզական ու հոգեբանական բաղադրիչներով գրեթե հավասարազոր են եթե ոչ եզրափակչյան, ապա առնվազն մերձեզրափակչյան հանդիպումներին ու երկար, շատ երկար դառնում են քննարկման առարկա։
-
01.10.2019|
02:50
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների անցած հանգստյան օրերի տուրը դարձյալ եվրոպական խաղարկություններին ընդառաջ էր, այդ իսկ պատճառով իր տրամաբանությամբ առօրեականներից փոքր-ինչ տարբերվող, թեպետ ֆուտբոլային գերակումբներն ունեն ամրության այնպիսի զգալի պաշար, որ իրենց կարող են թույլ տալ գերլարումով պայքարել միանգամից մի քանի ճակատով։ Այս անգամ տուրի արդյունքները ներկայացնենք առաջին եռյակների մակարդակով:
-
01.10.2019|
02:47
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Գերազանց է հանդես եկել մեր ընտրանին՝ երկամարտում տալով աշխարհի երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր (ավելի բարձր արդյունք գրանցել է լոկ Չինաստանի ընտրանին)։
-
27.09.2019|
01:53
Մինչ Անգլիայում պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները զբաղված էին գավաթային խաղերով (դրանք նոր են սկսվել ու այսքան վաղ առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, իսկ Գերմանիայում գերադասել են հանգիստը), առաջնությունները սովորական հունով ընթացել են ֆուտբոլային մյուս գերտերություններում։
-
27.09.2019|
01:51
Միլանում օրերս ՖԻՖԱ-ն անցկացրեց The Best մրցանակաբաշխությունը, որը սկզբնավորվել է 2016 թվին: Մրցանակները շնորհվում են անցած մրցաշրջանի արդյունքներով: Անվանակարգերը բավականին մեծաթիվ են, հնարավորինս ընդգրկում են ֆուտբոլային կյանքն իր ողջ մանրամասների մեջ:
-
27.09.2019|
01:50
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության մասին ամբողջական խոսելու հնարավորություն կունենանք միայն թերթի հաջորդ համարում, քանի որ մեր մեդալային հավակնություններն ավելի ռեալ են ծանր ու գերծանր քաշային կարգերում, իսկ առաջնություններն ավանդաբար ավարտվում են այդ քաշային կարգերը ներկայացնողների մրցելույթներով։
-
24.09.2019|
01:13
Թաիլանդական Պատայա քաղաքի հյուրանոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Զաբոլոցկիխը դուրս է եկել պատշգամբ ու ընկել չորրորդ հարկից: Ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:
-
24.09.2019|
01:12
Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը հատել է մեկ քառորդ փուլը: Քառորդ եզրափակչին կմասնակցի և մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով նախորդ փուլի դժվարին պայքարում պարտության է մատնել Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լյեմին:
-
24.09.2019|
01:11
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների անցած տուրը, մրցաշարային աղյուսակներում բերած փոփոխություններով ընթացիկ մրցաշրջանի համար իրապես աննախադեպ է։ Սակայն թերևս սա էլ առաջնային չպիտի համարել, մանավանդ երբ տեսնում ես, թե ինչպես ամենաշարքային հանդիպումը ստվերում, հետին պլան է մղում տուրի առաջնային համարվող դիմակայությունը։ Իհարկե՝ սա լա լիգայի կտրվածքով, որտեղ կոնկրետ «Բարսելոնի» առումով անհասկանալի է, թե ինչ է կատարվում։
-
23.09.2019|
23:10
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։ Թաիլանդում աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում` 208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն: